«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն՝ Ֆոլկե Բերնադոտի ակադեմիայի (FBA) հետ համագործակցությամբ, կազմակերպել է քննարկում տեղական խաղաղաշինության թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին Տավուշի և Գեղարքունիքի մարզերի համայնքների ավագանիների անդամներ, ինչպես նաև համայնքապետարանների վարչությունների և բաժինների պետեր:

Մասնակիցներն անդրադարձան պիլոտային ծրագրի ընթացքին ու հիմնական ձեռքբերումներին և քննարկեցին իրենց համայնքներում առկա զարգացումները, մարտահրավերներն ու կարիքները:

Նրանք նաև դիտարկեցին խաղաղության գործընթացի և տեղական խաղաղաշինության միջև կապը՝ կենտրոնանալով տեղական ինքնակառավարման մարմինների դերի, պարտականությունների և հնարավորությունների վրա՝ խաղաղաշինական նախաձեռնություններին աջակցելու և տեղական հաստատություններն ամրապնդելու գործում:

Քննարկումը հնարավորություն ընձեռեց փոխանակել փորձը, վերհանել համայնքային առաջնահերթությունները և դիտարկել խաղաղության գործընթացում տեղական դերակատարների ներգրավվածության ամրապնդման ուղիները:

Ծրագիրն իրականացվում է Ֆոլկե Բերնադոտի ակադեմիայի (FBA) աջակցությամբ:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English