Ծրագրեր

Ընթացիկ ծրագրեր

Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը հետկոնֆլիկտային Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում

Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը հետկոնֆլիկտային Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում

Այս ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի սահմանամերձ շրջանների տեղական համայնքները՝ կանանց նկատմամբ բռնության (ԿՆԲ) դեպքերին արձագանքելու և պաշտպանության ու կանխարգելման մեխանիզմների բացակայությանը հակազդելու համար: Ծրագիրը ներառում է համագործակցություն տեղական համայնքների հետ՝ ընդդեմ ԿՆԲ-ի պայքարելու, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի շրջանակներում տեղական գործողությունների ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով՝ ապահովելով, որ բռնության ենթարկված կանայք իրազեկված լինեն իրենց իրավունքների մասին, ունենան աջակցության ակտիվ ցանցեր և ստանան համապատասխան օգնություն առաջնագծի աշխատակիցների կողմից: Մեր վերջնական նպատակն է ևս մեկ քայլ կատարել Հայաստանում ԿՆԲ-ի վերացման ուղղությամբ:

Ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերում:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English

Դիմակայունության ձևավորում Վրաստանի և Հայաստանի իրավապաշտպանների շրջանում

Դիմակայունության ձևավորում Վրաստանի և Հայաստանի իրավապաշտպանների շրջանում

Ծրագիրն աջակցում է երկու կայացած հասարակական կազմակերպությունների՝ Վրաստանում «NDOBA»-ին և Հայաստանում «Դեմոկրատիան այսօր»-ին (DT)՝ ամրապնդելու իրավապաշտպանների դիմակայունությունը գնալով ավելի բարդացող քաղաքական համատեքստերում: Վրաստանում քաղաքացիական տիրույթը խստորեն սահմանափակվել է, հատկապես իրավապաշտպան կազմակերպությունների համար, մինչդեռ Հայաստանում ՀԿ-ներն այժմ գործում են ավելի ազատ, թեև ժողովրդավարական ձեռքբերումները մնում են փխրուն:

«NDOBA»-ն Վրաստանի իրավապաշտպաններին կտրամադրի կառուցվածքային հոգեսոցիալական աջակցություն՝ օգնելով նրանց կառավարել սթրեսը, կանխել հուզական այրումը և պահպանել իրենց ջատագովության գործունեությունը: «Դեմոկրատիան այսօր»-ը կաշխատի Հայաստանի խոցելի սահմանամերձ շրջաններում՝ հզորացնելու քաղաքացիական ներգրավվածությունը, հակազդելու ապատեղեկատվությանը և աջակցելու ժողովրդավարական մասնակցությանը, հատկապես 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ:

Ծրագրի հիմնական բաղադրիչն է երկու կազմակերպությունների միջև կայուն գործընկերության հաստատումը, որը կխթանի անդրսահմանային փորձի փոխանակումը, համերաշխությունը և համակարգված ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական արժեքների պաշտպանությանը:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English

Ժողովրդավարական մասնակցության ամրապնդումը խոցելի տարածաշրջաններում

Ժողովրդավարական մասնակցության ամրապնդումը խոցելի տարածաշրջաններում

Այս ծրագիրն անդրադառնում է 2026 թվականի հունիսին կայանալիք ընտրություններից առաջ Հայաստանի առավել խոցելի բնակչության շրջանում ժողովրդավարական կրթության հրատապ անհրաժեշտությանը՝ կենտրոնանալով սահմանամերձ համայնքների, փախստականների և տեղահանված անձանց վրա: Հարմարեցված լինելով 2026 թվականի ընտրական փուլին՝ ծրագիրը հնարավորություն է տալիս անմիջական մասնակցություն ունենալ ընտրողների իրազեկմանը, ընտրությունների դիտարկմանը և ժողովրդավարական վերահսկողությանը՝ միաժամանակ ստեղծելով կայուն ցանցեր Հայաստանի առավել խոցելի տարածաշրջաններում ժողովրդավարական դիմակայունությունն ամրապնդելու համար:

Գործողությունները ներառում են նախապատրաստում ընտրություններին, համայնքային իրազեկում, հակամարտությունների կարգավորում և երիտասարդների հզորացում՝ թիրախավորելով երիտասարդներին, ուսուցիչներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ որպես փոփոխությունների հիմնական գործակալներ:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English

Մարտունու ջերմոց

Մարտունու ջերմոց

Ջուդիթ Սարյանի, Վիկտոր Զարուգյանի և նրանց ընտանիքի առատաձեռն աջակցության շնորհիվ և «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ «Հայաստան ծառատունկ ծրագիրը» (ATP) առողջ, թարմ և տեղական արտադրության սնունդ է մատակարարում Մարտունու մանկապարտեզներին՝ միաժամանակ աշխատատեղեր ստեղծելով Արցախից տեղահանված ընտանիքների և տեղի բնակիչների համար: Մարտունու համայնքապետարանը նույնպես այս ազդեցիկ ծրագրի հիմնական գործընկերն է:

Այս ջանքերի շրջանակում ATP-ի «Դիմակայուն արմատներ» ծրագրի միջոցով թիվ 4 մանկապարտեզում կառուցվել է երկու նոր ջերմոց (յուրաքանչյուրը 117 քմ):

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English

«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ) գերազանցության կենտրոն

«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ) գերազանցության կենտրոն

Հիմնադրված լինելով 2025 թվականի դեկտեմբերի 3-ին՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ) գերազանցության կենտրոնը ծառայում է որպես հարթակ, որը կապում է հակամարտության և դիմակայունության վերաբերյալ տեղացի կանանց փորձը խաղաղության և անվտանգության գլոբալ քաղաքականության հետ: Գործելով «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի հովանու ներքո՝ Կենտրոնն աջակցում է ԿԽԱ հարցերով Հայաստանի երրորդ Ազգային գործողությունների ծրագրի իրականացմանը և նպաստում է միջազգային երկխոսությանը՝ փոքր, հակամարտությունից տուժած պետության տեսանկյունից: Հիմնվելով մարդկային անվտանգության և կանանց առաջնորդության սկզբունքների վրա՝ Կենտրոնը խթանում է փաստահեն քաղաքականությունը, տարածաշրջանային համագործակցությունը և ներառական խաղաղաշինությունը: Կենտրոնը իր հետազոտությունների և քաղաքականության փաստաթղթերի միջոցով նախատեսում է կառավարությանը տրամադրել ռազմավարական փաստաթղթեր երրորդ ԱԳԾ-ում մատնանշված և դրանից դուրս գտնվող ոլորտների վերաբերյալ:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English

Լսելի դարձնելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի կանանց ձայնը

Լսելի դարձնելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի կանանց ձայնը

Հզորացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ) թիվ 1325 բանաձևով ստանձնած գլոբալ պարտավորությունների իրականացումը՝ Գեղարքունիքի մարզի տեղական գործողությունների ծրագրի միջոցով։ Աջակցվում է Տեղական նախաձեռնությունների Կանադական հիմնադրամի (CFLI) կողմից։

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English

Քաղաքացիական ներգրավվածությունը հակամարտությունից տուժած համայնքներում

Քաղաքացիական ներգրավվածությունը հակամարտությունից տուժած համայնքներում

Հզորացնում է հակամարտությունից տուժած տարածաշրջանների երիտասարդներին՝ ստանձնելու ակտիվ դերակատարում խաղաղաշինության գործում՝ կապելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) համայնքները Հայաստանի հարակից շրջանների հետ: Աջակցվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից (ԱՄՆ):

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English

Երիտասարդության թրաֆիքինգի լաբորատորիա

Երիտասարդության թրաֆիքինգի լաբորատորիա

Զարգացնում է երիտասարդ մասնագետների փորձագիտական կարողությունները մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում՝ պետական մարմինների հետ համատեղ աշխատելով Գործողությունների այլընտրանքային ազգային ծրագրի շուրջ, որն ուղղված է երեխաների և երիտասարդների խոցելիության հարցերին: Աջակցվում է «Հայաստանի կանանց հիմնադրամի» կողմից:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English

Չկա խաղաղություն և անվտանգություն առանց կանանց

Չկա խաղաղություն և անվտանգություն առանց կանանց

Վերաիմաստավորում է պատկերացումները կանանց դերի վերաբերյալ խաղաղության և ժողովրդավարական գործընթացներում՝ խթանելով «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ) սկզբունքների իմացությունը և տրամադրելով գործիքներ ու ռազմավարություններ Հայաստանում ԿԽԱ օրակարգն ամրապնդելու համար: Աջակցվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի կողմից (Միացյալ Թագավորություն):

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English