«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի գրասենյակում հյուրընկալել էինք Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյին և պաշտպանության հարցերով կցորդ Ադրի Հյուբրեգտսին:
Հանդիպման հիմնական թեման ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևն էր և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը: Քննարկվել են այս ոլորտում մեր կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները, առաջիկա նախաձեռնությունները, ինչպես նաև խաղաղության և անվտանգության գործընթացներում կանանց մասնակցության ու ներգրավվածության ամրապնդման հնարավորությունները:
Հանդիպումը նաև մտքերի փոխանակման և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկելու հնարավորություն ընձեռեց:

Շնորհակալ ենք բաց և կառուցողական երկխոսության համար:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English