«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն՝ դանիական «Դաններ» հիմնադրամի հետ համագործակցությամբ և CISU-ի աջակցությամբ, «Կանանց նկատմամբ բռնության հասցեագրումը հետկոնֆլիկտային Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցկացրեց տարածաշրջանային հանձնաժողովների երկօրյա հանդիպում:
Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերի տարածաշրջանային հանձնաժողովների ներկայացուցիչները:
Օրակարգը ներառում էր.
Հոգեբանական դասընթաց, որը վարում էր լիցենզավորված սոցիալական աշխատող, երեխաների և ընտանիքի պաշտպանության միջազգային փորձագետ և ավելի քան 30 տարվա փորձ ունեցող ծրագրի ղեկավար Էլիզաբեթ Փոսթոնը: Նա քննարկեց բռնության բնույթը, դրա հոգեբանական ազդեցությունը, բռնությունից տուժածներին աջակցելու և նրանց հետ անվտանգ ու տրավմայի մասին իրազեկված եղանակով աշխատելու մոտեցումները, ինչպես նաև սթրեսի նշանների հայտնաբերման, սթրեսի կառավարման և արդյունավետ հոգեսոցիալական աջակցության տրամադրման մեթոդները:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի շրջանակներում տեղական գործողությունների ծրագրերի քննարկում:
Տեղական գործողությունների ծրագրերի վերաբերյալ քննարկումների ամփոփում և հաջորդ քայլերի պլանավորում:
Հանդիպումը կարևոր հարթակ հանդիսացավ փորձի փոխանակման, տարածաշրջանային հանձնաժողովների միջև համագործակցության ամրապնդման և կանանց անվտանգության, խաղաղության ու համայնքային մակարդակում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի արդյունավետ տեղայնացմանն ուղղված մոտեցումների համատեղ մշակման համար:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝