«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն շարունակում է իրականացնել կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված իրազեկման բարձրացման դասընթացներ Հայաստանի տարբեր համայնքներում:

«Հետկոնֆլիկտային Հայաստանում կանանց նկատմամբ բռնության հասցեագրում» ծրագրի շրջանակներում հերթական դասընթացն անցկացվեց Մարտունի քաղաքում:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին մեդիագրագիտությունը, առցանց անվտանգ վարքագիծը, ապատեղեկատվության բացահայտումը և քննադատական մտածողության կարևորությունը ժամանակակից տեղեկատվական միջավայրում: Հատուկ ուշադրություն դարձվեց այն հարցին, թե ինչպես կարող են տեղեկատվական մանիպուլյացիաները և առցանց բռնության տարբեր ձևերը բացասաբար անդրադառնալ կանանց անվտանգության և հոգեբանական բարեկեցության վրա:
Դասընթացի երկրորդ մասը նվիրված էր հետտրավմատիկ սթրեսային խանգարմանը (ՀՏՍԽ), խուճապային գրոհներին և կախվածություններին: Մասնակիցները քննարկեցին սթրեսային իրավիճակներում համապատասխան արձագանքման ձևերը, սթրեսի կառավարման գործնական հմտությունները և այն մեթոդները, որոնք օգնում են պահպանել հուզական հավասարակշռությունը և ամրապնդել ինքնակարգավորումը:

Ծրագիրն իրականացվում է CISU-ի աջակցությամբ:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English