«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն, համագործակցությամբ դանիական Nunca Más- International Network for Human Rights and psychosocial response կազմակերպության հետ, Վանաձորում անցկացրեց սեմինար՝ «Ապատեղեկատվության նկատմամբ համայնքային դիմակայունության ամրապնդում» թեմայով:
Սեմինարի շրջանակներում դասընթացավար Արմինե Վարդանյանի կողմից ներկայացվեց դասախոսություն «Մեդիագրագիտություն և ապատեղեկատվություն» թեմայով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մեդիագրագիտության կարևորությունը, անվտանգ առցանց վարքագիծը, ապատեղեկատվության և տեղեկատվական մանիպուլյացիաների բացահայտման գործիքները, ինչպես նաև քննադատական մտածողության դերը ժամանակակից տեղեկատվական միջավայրում:
Սեմինարի երկրորդ մասում հոգեբան Իննա Հայրապետյանն անցկացրեց forum-theatre-ի նիստ՝ մասնակիցներին ներգրավելով իրական իրավիճակների քննարկման մեջ և խրախուսելով նրանց դիտարկել մարտահրավերները տարբեր տեսանկյուններից, ավելի լավ հասկանալ սոցիալական և հաղորդակցական դինամիկան, ինչպես նաև զարգացնել վերլուծական և արձագանքման հմտություններ:
Ակտիվ քննարկումների միջոցով մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, բարձրացրեցին մտահոգիչ հարցեր և անդրադարձան համայնքային կյանքի, սոցիալական հարաբերությունների և որոշումների կայացման գործընթացների վրա ապատեղեկատվության ունեցած ազդեցությանը:
Ծրագիրն իրականացվում է CISU-ի աջակցությամբ:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝