«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն շարունակում է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված իրազեկման դասընթացները Հայաստանի տարբեր համայնքներում:
«Հետկոնֆլիկտային Հայաստանում կանանց նկատմամբ բռնության հասցեագրում» ծրագրի շրջանակներում դասընթացներ անցկացվեցին Նոյեմբերյանում և Վանաձորում:
Հանդիպումների ընթացքում Արմինե Վարդանյանը ներկայացրեց «Մեդիագրագիտություն» թեման՝ անդրադառնալով առցանց անվտանգ վարքագծին, ապատեղեկատվության բացահայտմանը և տեղեկատվական քաոսի պայմաններում քննադատական մտածողության կարևորությանը: Քննարկումների ժամանակ առանձնահատուկ ընդգծվեց, թե ինչպես կարող են տեղեկատվական մանիպուլյացիաները և առցանց բռնության տարբեր ձևերն ազդել կանանց անվտանգության և հոգեբանական բարեկեցության վրա:
Դասընթացի երկրորդ մասում հոգեբան Իննա Հայրապետյանը մասնակիցների հետ աշխատեց forum-theatre ձևաչափով՝ քննարկելով.
- ինչպես դիտարկել իրավիճակները տարբեր տեսանկյուններից (տուժող, ականատես, աջակից),
- բռնության դինամիկայի ըմբռնումը,
- կոնֆլիկտի տարբերակումը բռնությունից,
- արձագանքման տարբեր հմտությունների և մոտեցումների կիրառումը:
Դասընթացների ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները, իսկ բռնության տարբեր ձևերն ու կանխարգելման մեխանիզմները դարձան ակտիվ քննարկման առարկա:
Ծրագիրն իրականացվում է Դաններ հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ CISU-ի աջակցությամբ:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝