«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն՝ դանիական Nunca Más- International Network for Human Rights and psychosocial response կազմակերպության հետ համագործակցությամբ, Վանաձոր քաղաքում անցկացրեց սեմինար՝ «Համայնքային դիմակայունության ամրապնդումն ընդդեմ ապատեղեկատվության» թեմայով:

Սեմինարի շրջանակներում Արմինե Վարդանյանի կողմից ներկայացվեց «Մեդիագրագիտություն և ապատեղեկատվություն» խորագրով դասախոսություն:
Դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին տեղեկատվական հոսքերում կողմնորոշվելու հմտությունները, մեդիագրագիտության կարևորությունը, ինչպես նաև ապատեղեկատվության և մանիպուլյացիայի տարբեր ձևերը:
Սեմինարի երկրորդ մասում հոգեբան Իննա Հայրապետյանը ներկայացրեց «Ընտրությունների ազդեցությունը հոգեկան առողջության վրա» թեման: Դասախոսությունը կենտրոնացած էր ընտրական գործընթացների ժամանակ սթրեսի, տագնապի և տեղեկատվական գերծանրաբեռնվածության վրա: Մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվել իրենց փորձով և ստանալ գործնական խորհուրդներ:

Դասընթացն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով, հարց ու պատասխանով և թեմատիկ ինտերակտիվ խաղերով, ինչը նպաստեց թեմաների առավել խորը ըմբռնմանը և փորձի փոխանակմանը:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English