«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն իրականացրել է Ժողովրդավարության երկրորդ դպրոցը՝ «Համայնքային դիմակայունություն և ակտիվ ներգրավվածություն նախընտրական շրջանում» թեմայով:

Հանդիպման ընթացքում «Դեմոկրատիան այսօր» ՀԿ նախագահ Գյուլնարա Շահինյանն անդրադարձավ փոքր պետություններում ռացիոնալ և էմոցիոնալ քաղաքականության հավասարակշռման կարևորությանը, ինչպես նաև համայնքների ակտիվացման գործում քաղաքացիների դերին:
CIMA-ի ներկայացուցիչ Հայկ Թորոյանը ներկայացրեց հասարակությունն ավելի դիմակայուն և նախաձեռնող դարձնելու ուղիները՝ ընդգծելով համայնքային մակարդակում վաղ ահազանգման և ռիսկերի բացահայտման կարևորությունը: Քննարկված վաղ ահազանգման հիմնական նշանները ներառում էին ատելության խոսքը, ապատեղեկատվության տարածումը, տեղական լարվածությունը և դրանց կանխարգելման մեխանիզմները:
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվել իրենց փորձով և խորացնել իրենց գիտելիքները համայնքային դիմակայունության և ժողովրդավարական գործընթացներում ներգրավվածության վերաբերյալ:
Դասընթացին մասնակցում էին Արցախից տեղահանված կանայք և երիտասարդներ, ինչպես նաև մասնակիցներ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերից:

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English