«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն Մարտունիում և Ներքին Գետաշենում իրականացրել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելման թեմայով դասընթացներ:
Դասընթացն անցկացվել է ֆորում-թատրոն ձևաչափով, ինչը մասնակիցներին հնարավորություն է տվել.

📍 Իրավիճակը զգալ տարբեր տեսանկյուններից (զոհ, ականատես, աջակից),

📍 Հասկանալ բռնության դինամիկան,

📍 Կիրառել արձագանքման տարբեր հմտություններ,

📍 Տարբերակել կոնֆլիկտը բռնությունից:

Դասընթացների ընթացքում մասնակիցները բարձրացրել են իրենց հուզող հարցերը, և քննարկումներ են ծավալվել բռնության տարբեր տեսակների ու դրանց կանխարգելման ուղիների շուրջ:
Դասընթացը վարել է փորձառու հոգեբան Իննա Հայրապետյանը:
Այս դասընթացներն իրականացվել են «Հետկոնֆլիկտային Հայաստանի սահմանամերձ շրջաններում կանանց նկատմամբ բռնության հիմնախնդիրների հասցեագրում» ծրագրի շրջանակներում՝ Դաններ հիմնադրամի հետ համագործակցությամբ և CISU-ի աջակցությամբ:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English