«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն՝ «Nunca Más» մարդու իրավունքների և հոգեսոցիալական արձագանքման միջազգային ցանցի հետ համագործակցությամբ, անցկացրեց երկօրյա «Ժողովրդավարության դպրոց»՝ ընտրական իրավունքի թեմայով:
Հանդիպման ընթացքում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Մերի Մինասյանը վարեց քննարկում ընտրություններում հանրային վերահսկողության մեխանիզմների, դիտորդական առաքելությունների դերի և ընտրական գործընթացների մշտադիտարկման վերաբերյալ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանի կողմից անցկացվեց քննարկում ընտրական գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի դերի և գործառույթների, ինչպես նաև ընտրական իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ:
«Nunca Más» կազմակերպության ղեկավար Յան Օլե Հաագենսենը ներկայացրեց Դանիայի ընտրական համակարգը, ընտրական գործընթացները և միջազգային լավագույն փորձը:
Քաղաքական գիտությունների թեկնածու Լիլիթ Դալլաքյանը խոսեց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ազդեցության մասին տարածաշրջանի վրա, ինչպես նաև հայ-վրացական հարաբերությունների մասին: Հանդիպումներն ուղեկցվեցին ակտիվ քննարկումներով, որոնց ընթացքում մասնակիցները բարձրացրեցին իրենց հետաքրքրող հարցերը և ծավալեցին բովանդակալից երկխոսություն:
Ծրագիրն իրականացվում է CISU-ի աջակցությամբ:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝