Մարտունի, Գեղարքունիք — 8 հոկտեմբերի, 2026 թ.

ԱՄՆ դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ պարոն Էնդրյու Ջոնսոնը այցելեց Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք՝ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախաձեռնությամբ, «Քաղաքացիական ներգրավվածության հզորացում հակամարտությունից տուժած տարածաշրջաններում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ:
Այցի ընթացքում պարոն Ջոնսոնը հանդիպում ունեցավ Մարտունի համայնքի ղեկավար պարոն Հովհաննես Հովեյանի հետ՝ քննարկելու տեղական առաջնահերթությունները, համայնքային կարիքները և առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առնչվող հարցերը:
Պարոն Ջոնսոնը հանդիպեց նաև Մարտունու շուրջ 70 բնակիչների հետ՝ հնարավորություն ընձեռելով համայնքի անդամներին հարցեր ուղղել և կիսվել իրենց տեսակետներով տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ «Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի ուղի» (TRIPP) նախաձեռնության վերաբերյալ:
Քննարկման ընթացքում պարոն Ջոնսոնը վերահաստատեց Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կարևորությունը տարածաշրջանային ընթացիկ խաղաղության գործընթացի համատեքստում:
Այցը հնարավորություն ընձեռեց ուղղակի երկխոսության տեղի բնակիչների և միջազգային գործընկերոջ միջև և ընդգծեց իրազեկված հանրային քննարկումների, քաղաքացիական մասնակցության և համայնքային ներգրավվածության կարևորությունը Հայաստանի խաղաղությանը, անվտանգությանը և զարգացմանը վերաբերող հարցերում:
«Քաղաքացիական ներգրավվածության հզորացում հակամարտությունից տուժած տարածաշրջաններում» ծրագրի միջոցով «Դեմոկրատիան այսօր»-ն աջակցում է երկխոսությանը և քաղաքացիական ներգրավվածությանը Հայաստանի սահմանամերձ և հակամարտությունից տուժած համայնքներում՝ ստեղծելով հնարավորություններ բնակիչների, տեղական առաջնորդների և միջազգային գործընկերների համար՝ մտքեր փոխանակելու խաղաղության, անվտանգության, ժողովրդավարական կառավարման և համայնքային առաջնահերթությունների շուրջ:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English