«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն, համագործակցելով դանիական Nunca Más- International Network for Human Rights and psychosocial response կազմակերպության հետ, Դիլիջանում քաղաքացիների համար անցկացրեց սեմինար՝ «Իրազեկվածություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ» թեմայով:
Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հիմնական ասպեկտներին, տեղական իշխանությունների ձևավորմանը և տեղական կառավարման գործում քաղաքացիների մասնակցության կարևորությանը:
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ նախագահ Գյուլնարա Շահինյանը ներկայացրեց համայնքային ռեսուրսների գնահատման կարևորությունը՝ ներգրավելով մասնակիցներին իրենց համայնքի հնարավորությունների, կարիքների և առկա ռեսուրսների բացահայտման ու վերլուծության գործում:
Քննարկումների և խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները բացահայտեցին համայնքի զարգացման հնարավորությունները, առկա ռեսուրսները և մասնակցային մտածողության կարևորությունը:
Ծրագիրն անդրադարձավ նաև ընտրությունների հոգեբանական ազդեցությանը՝ կենտրոնանալով այն գործոնների վրա, որոնք ազդում են մարդկանց վարքագծի, հույզերի և որոշումների կայացման վրա ընտրական գործընթացների ժամանակ:
Տեղական ժողովրդավարությունը սկսվում է իրազեկված և ակտիվ քաղաքացուց:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝