«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն, Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի (FBA) հետ համագործակցությամբ, կազմակերպեց համայնքային ամփոփիչ աշխատաժողով՝ «Խաղաղության և դիմակայունության ամրապնդումը Հայաստանի սահմանամերձ համայնքներում՝ տեղական առաջնորդության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովը բացվեց Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի (FBA) ներկայացուցիչներ Ջուլիա Քվիստ Ուդենբերգի և Մոնա Հոսեյնիի, ինչպես նաև «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գյուլնարա Շահինյանի ողջույնի խոսքով:
Բացման նիստի ընթացքում բանախոսները ներկայացրեցին ծրագրի նպատակներն ու աշխատանքի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով տեղական առաջնորդության, համայնքային համագործակցության և երկխոսության կարևորությունը Հայաստանի սահմանամերձ համայնքներում խաղաղության, սոցիալական համախմբվածության և դիմակայունության ամրապնդման գործում:
Աշխատաժողովը համախմբել էր Տավուշի և Գեղարքունիքի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ավագանու անդամներին, ինչպես նաև համայնքապետարանների բաժինների և ստորաբաժանումների ղեկավարներին: Մասնակիցներն անդրադարձան նախորդ համայնքային միջոցառումների արդյունքներին, քննարկեցին տեղական մարտահրավերները, փոխանակեցին փորձը և համատեղ մշակեցին առաջարկություններ՝ ուղղված սահմանամերձ համայնքներում սոցիալական համախմբվածության, խաղաղության և դիմակայունության ամրապնդմանը:
Աշխատաժողովի առանցքային բաղադրիչն էր «World Café» նիստը, որի ընթացքում մասնակիցները համայնքային երկխոսությունների արդյունքները վերածեցին քաղաքականության գործնական առաջարկությունների: Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց առաջնահերթ մարտահրավերները, պետական կառույցներին ուղղված առաջարկությունները և այդ առաջարկների ակնկալվող ազդեցությունը սահմանամերձ համայնքներում խաղաղության և դիմակայունության ամրապնդման վրա:
Աշխատաժողովի շրջանակներում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Նաիրա Սուլթանյանը վարեց քննարկում համայնքային մակարդակում խաղաղաշինության վերաբերյալ՝ հատուկ անդրադարձ կատարելով խաղաղության և հակամարտությունների գրագիտությանը, ինչպես նաև ավագանու անդամների դերին իրենց համայնքներում խաղաղության խթանման գործում:
Աշխատաժողովն ավարտվեց բոլոր մասնակիցներին հավաստագրերի հանձնմամբ:
Ծրագիրն իրականացվում է Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի (FBA) աջակցությամբ:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝