«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն՝ դանիական «Դաններ» (Danner) հիմնադրամի հետ համագործակցությամբ և CISU հիմնադրամի աջակցությամբ, վերջերս անցկացրեց «Կանանց նկատմամբ բռնության հիմնախնդիրները հետկոնֆլիկտային Հայաստանում» խորագրով եռօրյա համապարփակ դասընթաց:
Դասընթացը համախմբել էր Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ներկայացուցիչներին, այդ թվում՝ ՀԿ-ների աշխատակիցների, հոգեբանների և սոցիալական աշխատողների:

Հիմնական նպատակն էր մասնագետներին զինել անհրաժեշտ գործիքներով՝ իրենց համայնքներում ազդեցիկ նախաձեռնություններ կազմակերպելու և առաջնորդելու համար: Համադրելով տեսական գիտելիքները գործնական վարժությունների հետ՝ դասընթացներն ընդգրկեցին կենսական նշանակություն ունեցող թեմաներ.

Խմբային աշխատանքները հատկապես արդյունավետ էին՝ առաջարկելով տարբեր տեսանկյուններ և գործնական կիրառություններ, ինչը մասնակիցներին հնարավորություն տվեց խորամուխ լինել թեմայի մեջ և փոխանակել ոլորտի արժեքավոր փորձը:
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին ավարտական հավաստագրեր:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English