«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն քննարկում է անցկացրել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի հիման վրա Հայաստանի Գործողությունների ազգային ծրագրի իրականացման գործընթացի շուրջ։
Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, ՀԿ-ների և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Այս հանդիպումն իրականացվում է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն (WPS) գերազանցության կենտրոն» ծրագրի շրջանակներում՝ Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) ենթադրամաշնորհի միջոցով։

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English