«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի թիմը հանդիպում է ունեցել Հայաստանում Բելգիայի դեսպանության առաքելության ղեկավար Սիմոն Բոսմանսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ծրագրերը, տեղի է ունեցել մտքերի փոխանակում և դիտարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները: Դա արժեքավոր փոխանակում էր՝ ուղղված ժողովրդավարական նախաձեռնություններին, քաղաքացիական ներգրավվածությանը և բովանդակալից համագործակցությանը:

Մենք երախտապարտ ենք բաց երկխոսության և մեր աշխատանքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English