«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախագահ Գյուլնարա Շահինյանն անցկացրեց սեմինար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի վերաբերյալ (Կանայք, խաղաղություն և անվտանգություն):
Դասընթացը տեղի ունեցավ «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ-ի «Կանաչ կենտրոն» ուսումնական կենտրոնում, որտեղ քննարկվեցին ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի դրույթները, Հայաստանի երրորդ ազգային գործողությունների ծրագիրը և մասնակիցներին հուզող մի շարք հարցեր:
Դասընթացին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից:
Այս հանդիպումն իրականացվում է «ԿԽԱ գերազանցության կենտրոն» (WPS Excellence Center) ծրագրի շրջանակներում՝ Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) ենթադրամաշնորհի միջոցով:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝