Դանիական «Nunca Más» կազմակերպության հետ համագործակցությամբ՝ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն Մարտունիում անցկացրեց սեմինար՝ «Համայնքային դիմակայունության հզորացումն ապատեղեկատվության նկատմամբ» թեմայով:
Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկեցին մեդիագրագիտությանը, առցանց անվտանգ վարքագծին, ապատեղեկատվության բացահայտմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև քննադատական մտածողության կարևորությունը տեղեկատվությամբ հագեցած միջավայրում՝ հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին:
Սեմինարի երկրորդ մասը նվիրված էր հետվնասվածքային սթրեսային խանգարմանը (ՀՎՍԽ), խուճապային գրոհներին և կախվածություններին:
Մասնակիցներն ուսումնասիրեցին սթրեսային իրավիճակներում պատշաճ վարքագծի սկզբունքները, սթրեսի կառավարման գործնական քայլերը և այն մեթոդները, որոնք կարող են օգնել պահպանել հոգեբանական բարեկեցությունը և զարգացնել ինքնակարգավորման հմտություններ:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝