«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն Վանաձորում երիտասարդների համար անցկացրեց սեմինար՝ «Իրազեկվածություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ» թեմայով:

«Դեմոկրատիան այսօր» ՀԿ նախագահ Գյուլնարա Շահինյանը ներկայացրեց ծրագրի նպատակները և համայնքային ռեսուրսների գնահատման թեման՝ մասնակիցներին ներգրավելով իրենց համայնքի հնարավորությունների, կարիքների և առկա ռեսուրսների վերլուծության մեջ:
Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկեցին տեղական ինքնակառավարման ընտրական համակարգը, տեղական իշխանությունների ձևավորումը և քաղաքացիների մասնակցության կարևորությունը: Տեսական մասին զուգահեռ անցկացվեցին նաև քննարկումներ համայնքային ռեսուրսների գնահատման և մասնակցային մտածողության զարգացման վերաբերյալ:
Ծրագիրն անդրադարձավ նաև ընտրությունների հոգեբանական ազդեցությանը՝ ուսումնասիրելով, թե ինչպես են ընտրական գործընթացները ազդում մարդկանց վարքագծի, որոշումների և հույզերի վրա:

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English