Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի շրջանակներում մշակված տեղական գործողությունների ծրագրի իրականացմանը, ձեռքբերումներին և մարտահրավերներին:
Երկու տարի առաջ Մարտունին դարձավ Հայաստանի առաջին համայնքներից մեկը, որը մշակեց և ընդունեց 1325 բանաձևի իր տեղական գործողությունների ծրագիրը, որն ուղղված է որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության խթանմանը, համայնքային դիմակայունության ամրապնդմանը և կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության ապահովմանը:
Քննարկումը համախմբել էր համայնքային տարբեր խմբերի ներկայացուցիչների, ակտիվ քաղաքացիների, կանանց և Արցախից բռնի տեղահանված անձանց: Մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվել իրենց տեսակետներով, բարձրացնել համայնքային խնդիրներ և քննարկել ծրագրի արդյունավետության բարձրացման ուղիները:
Քննարկումը վարում էին «Դեմոկրատիան այսօր» ՀԿ նախագահ Գյուլնարա Շահինյանը և «Կայունության ամրապնդում Արևելյան հարևանությունում» ծրագրի տեղական համակարգող Քնարիկ Մկրտչյանը:
Միջոցառումը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության կառավարության շրջանակներում և իրականացվել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից՝ «Կայունության ամրապնդում Արևելյան հարևանությունում II» նախագծի շրջանակներում:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝