«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում կազմակերպել էր սեմինար՝ նվիրված ապատեղեկատվությանը, փաստերի ստուգմանը և կեղծ լուրերի տարածմամբ պայմանավորված մարտահրավերներին:
Սեմինարը վարում էր «Փաստերի ստուգման հարթակի» (FIP) գլխավոր խմբագիր Հասմիկ Համբարձումյանը, ով ներկայացրեց տեղեկատվության ստուգման արդյունավետ մեթոդներն ու գործիքները:
Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկեցին ապատեղեկատվության ազդեցությունը հանրային կարծիքի վրա, կեղծ լուրերը բացահայտելու և դրանցից պաշտպանվելու ուղիները, ինչպես նաև տեղեկատվության աղբյուրների հավաստիության գնահատման կարևորությունը:
Սեմինարը մասնակիցներին հնարավորություն տվեց հարստացնել իրենց մեդիագրագիտության գիտելիքները և ամրապնդել քննադատական մտածողության հմտությունները:
Ծրագիրն իրականացվում է NED-ի աջակցությամբ:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝